Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 589-ով՝ մինչեւ 4 710 690: Այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
Վարակվածների թվի աճը կազմել է 0,18 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում շարունակում է բուժումը 271 164 մարդ: Բուժվածների թիվը մեկ օրում ավելացել է 6 818-ով: Ապաքինվել է՝ 4 333 598 մարդ: Մասնավորապես, մահացածնրի թիվն ավելացել է 346-ով; Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 105 928 մարդ: