կարևոր
814 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 15:34

Վիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ

Վիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ

Ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։ Այդ մասին հայտնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Նշվում է, որ ներկայում ռուսական կողմի հետ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետություն Sputnik-V պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, համավարակի դեմ պատվաստման գործընթացը բնակչության շրջանում կազմակերպելու նպատակով։