կարևոր
793 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 15:21

Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու. Մետրոպոլիտենը գործելու է  մինչև ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 1-ը

Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու. Մետրոպոլիտենը գործելու է  մինչև ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 1-ը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ կապված միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու: 

Փակ է լինելու Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցը, Վերֆելի փողոցի վերին մասից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:

Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 09:00-10:00-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված: Կխնդրեմ մեր քաղաքացիներին այդ ժամերին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար երկու երթուղի է գործարկվելու: N 1 երթուղին գործելու է Հրազդան մարզադաշտից, Աթենքի փողոցով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով դեպի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը նույն ճանապարհով: N 2 երթուղին գործելու է Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան ուղղությամբ: Մետրոպոլիտենը գործելու է  մինչև ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 1-ը: