Ռուսաստանը երկրից արտաքսում է չեխ 20 դիվանագետի: Սա Մոսկվայի հայելային պատասխանն է Պրահային:
Ավելի վաղ, Չեխիան հայտարարել էր՝ ռուս 18 դիվանագետի արտաքսելու որոշման մասին՝ նրանց մեղադրելով ռուսական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու համար: Ռուս-չեխական հարաբերությունները լարվեցին, երբ Չեխիան մեղադրեց Ռուսաստանի հատուկ ծառայություններին 2014 թվականին Վրբետիցե ավանում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյունների հետ առնչություն ունենալու համար:
Չեխիան նաեւ ռուս 2 կասկածյալի անուն է հրապարակել, որոնք, ի դեպ, 2018-ին Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով կասկածյալներն են: Ռուսաստանի արտգործնախարարությունը Պրահայի այս մեղադրանքն աբսուրդային ու մտացածին, իսկ դիվանագետներին արտաքսելու որոշումը թշնամական է որակել, նաեւ հայտարարել, թե այս քայլերով Չեխիան փորձում է «հաճոյանալ» Միացյալ Նահանգներին:
Դիվանագիտական այս սկանդալը պատրաստվում են քննարկել Եվրամիության արտգործնախարարները: