կարևոր
481 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 13:44

Սիրիայում մայիսի 26-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն

Սիրիայում մայիսի 26-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն

  
Մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ երկրի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ արտերկրում բնակվող Սիրիայի քաղաքացիները կքվեարկեն մի քանի օր շուտ՝ մայիսի 20-ին Սիրիայի դեսպանատներում:

Թեկնածուների առաջադրումը մեկնարկել է այսօրվանից: Կշարունակվի 10 օր՝ մինչեւ ապրիլի 28-ը: Սրանք Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում նախագահական երկրորդ ընտրությունները կլինեն:

2014-ին գործող նախագահ Բաշար Ասադը վերընտրվել էր՝ հավաքելով ձայների 92 տոկոսը: Այդ ընտրությունները, սակայն, չէին ճանաչել երկրի ընդդիմությունը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Ամեն դեպքում, ակնկալվում է, որ 2000 թվականից Սիրիան ղեկավարող Բաշար Ասադն այս անգամ էլ կվերընտրվի՝ հերթական 7 տարի ժամկետով: