կարևոր
517 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 13:11

ԱԺ-ն ընդունեց մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը նվազեցնող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը նվազեցնող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանի, Մխիթար Հայրապետյանի և Վահագն Թևոսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 73 «կողմ», 5 «դեմ» և 13 «ձեռնպահ» ձայներ:

Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում էր: Նախագծով առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երևան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով: