կարևոր
811 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 12:53

Ջահերով երթի խորհուրդը

Ջահերով երթի խորհուրդը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը ներկայացրել է Ջահերով երթի խորհուրդը և նշել, որ ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի Ջահերով երթը․

«Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր և օտարերկարցնիներ ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղիկներ խոնհարում անմար կրակի առջև: Կարող է թվալ, որ այլևս ավելորդ է այս թեմայով ցանկացած այլ միջոցառում:

Սակայն այս արարողակարգ դարձած սովորույթի մեջ, կարծես, մի շատ կարևոր տարր է պակասում. չկա պահանջատիրության որևէ դրսևորում: Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին:

Միացի՛ր պայքարին նաև դու, վառի՛ր պահանջատիրության ջահը

Ջահակիր դառնալու հայտադիմումը՝ https://cutt.ly/ncIIbAs

Հանդիպում ենք ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին Ազատության հրապարակում

Մանրամասների համար՝ https://www.facebook.com/events/451370582817381 »։