կարևոր
586 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 12:35

Պատերազմի արդյունքի թիվ 1 պատասխանատուն հայտնի սուբյեկտն է եւ վե՛րջ. Հրանտ Սարկիսով

Պատերազմի արդյունքի թիվ 1 պատասխանատուն հայտնի սուբյեկտն է եւ վե՛րջ. Հրանտ Սարկիսով

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չկողմնորոշված ԱԽ քարտուղարի, ինչպես նաեւ հայտնի սուբյեկտի համար...

Թերեւս, ՀՀ Սահմանադրությունը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի կիրակման արդյունքում, «Գերագույն հրամանատար» տիտղոսի տրամադրումը Հանրապետության վարչապետին չի նախատեսում, սակայն...

Կիրարկման ուժով, երբ հայտնի սուբյեկտը, ՀՀ ԱԺ ամբիոնից 27.09.2020 թվականի հատուկ նիստում, իրեն հայտարարեց «...Գերագույն հրամանատար», ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա՝ որպես գերագույն հրամանատար, վերջինից բխող բոլոր հետեւանքներով։ Իր ելույթում հայտնի սուբյեկտը խոսելով իր մասին մասնավորապես ասել է.

«Այսօր ես չեմ եկել՝ ասելու որպես գերագույն հրամանատար (փաստացի ընդունում է տիտղոսը՝ բխող բոլոր հետեւանքներով), թե ինչի են պատրաստ մեր զինվորներ, գեներալները։ Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ (...)»։

ԻՔ խմբակցության ղեկավար Մակունցը՝ խմբակցության անունից ելույթ ունենալիս, սկսել է հետեւյալ կերպ.

«Մեծարգո գլխավոր գերագույն հրամանատար (...)»։

ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկած պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում օգտագործում է հետեւյալ ձեւակերպումը.

«(...) Հիմա ժամանակն է, որ մենք, իսկապես, համախմբվենք եւ գերագույն գլխավոր հրամանատարը, էս տեղ ճիշտ ասվեց պետք է... Արդեն հրաման տալու ֆունկցիան, գործառույթն ամբողջ ուժով իր (խմբ. ՆՓ-ի) վրա է։

ԼՀ խմբակցության անունից հանդես եկած խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում գործածում է հետեւյալ ձեւակերպումը.

«(...) Պարոն վարչապետ, այսօր ժամը 4-ից սկսած, երբ ռազմական դրությունն ուժի մեջ է մտել, գործող Սահմանադրությամբ դուք ստանձնել եք նաեւ գլխավոր գերագույն հրամանատարի առաքելությունը, հետեւաբար՝ տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորս գնանք առաջ, որովհետեւ եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել (...)»։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ելույթում մի քանի անգամ օգտագործում է գլխավոր հրամանատար ձեւակերպումը։ Այսպես,

«Մեծարգո պարոն գերագույն հրամանատար (...)» (Իր ելույթը սկսում է հետեւյալ կերպ):

«Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, (...) ուզում եմ քաղաքական դաշտի միասնությունը եւ սատարումը հայտնել ՀՀ ԶՈւ եւ նրա գերագույն գլխավոր հրամանատարին (խմբ.՝ հայտնի սուբյեկտին):

Ինչպես տեսնում եք, արդեն 27.09.2020 թվականին քաղաքական վերանախավում առկա էր կոնսենսուս, որ անկախ պատերազմի ելքից թիվ 1 պատասխանատուն հայտնի սուբյեկտն է։ Բացարձակ էական չէ, թե ո՞վ է մեղավոր, ի՞նչն է մեղավոր, ի՞նչ պատճառներ եւ պատճառահետևանքային կապ է եղել։ Պատերազմի արդյունքի թիվ 1 պատասխանատուն հայտնի սուբյեկտն է եւ վե՛րջ։ Ու ամենեւին էական չէ, թե պոստֆակտում ի՞նչ լոլոներ կկարդա ԱԽ վայ-քարտուղարը, ի՞նչ զառանցանքներ կլսենք ԱԺ ամբիոնից, ի՞նչ հիմար «պաշտոն» կստեղծեն՝ միեւնույն է թիվ 1 պատասխանատուն հայտնի սուբյեկտն է եւ վե՛րջ։ Իսկ իրեն սատարող «չինական վարդերը» թող լավ գիտակցեն, թե ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս խորտակեց մեր պետությունն ու պետականությունը։