կարևոր
397 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 12:13

Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի

Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Նոր Ակունք» պոմպակայանի պլանային հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 12.00-20.00 դադարեցվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար