կարևոր
523 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 11:04

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդ

Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն` առողջացած, 3895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14924 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 937603 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2176 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Ունենք 1551 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 982 է: