կարևոր
475 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-19 09:07

Այսօր ապրիլի 19–ն է․ 1992 թ. հենց այս օրը Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը

Այսօր ապրիլի 19–ն է․ 1992 թ. հենց այս օրը Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը

Ապրիլի 19, տարվա 109-րդ (նահանջ տարիներին՝ 110-րդ ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 256 օր։

  • 1824 թ. – մահացել է Ջորջ Բայրոնը, անգլիացի նշանավոր բանաստեղծ (ծն. 1788 թ.):
  • 1839 թ. – Լոնդոնում կնքված պայմանագրի համաձայն Բելգիան անկախացել է Հոլանդիայից:
  • 1850 թ. – ԱՄՆ-ն և Անգլիան պայմանագիր կնքեցին Պանամայի ջրանցքի կառուցման համար, ավելի ուշ ԱՄՆ-ը սեփական միջոցներով կառուցեց այն:
  • 1960 թ. – ծնվել է Արա Գևորգյանը, հայ երաժիշտ, ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին:
  • 1915 թ. – Մեծ Եղեռնի ժամանակ սկսվեց Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևեցին մոտ 1 ամիս:
  • 1992 թ. – Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը:
  • 1995 թ. – ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթի քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն: Ավտոմեքենայի մեջ տեղադրված սարքի պայթյունի հետևանքով մահացավ 168 մարդ:
  • 2000 թ. – մահացել է Գրիգոր Խանջյանը, հայ ճանաչված նկարիչ (ծն. 1926 թ.):