կարևոր
1054 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-18 23:06

Ապրիլի 19-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլի 19-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +24 աստիճան տաքություն։