կարևոր
631 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-18 22:31

Վթար՝ Գ. Մահարու փողոցում․ կա տուժած

Վթար՝  Գ. Մահարու փողոցում․ կա տուժած

Ապրիլի 18-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1967 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերը հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Փրկարարները Հ. Պ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։