կարևոր
415 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-18 22:14

Ֆորմուլա 1-ի Գրան Պրիներից մեկը 2022 թվականից կանցկացվի Մայամի քաղաքում

Ֆորմուլա 1-ի Գրան Պրիներից մեկը 2022 թվականից կանցկացվի Մայամի քաղաքում

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության` Ֆորմուլա 1-ի Գրան Պրիներից մեկն այսուհետ կանցկացվի նաև Մայամի քաղաքում:

Մայամիի Գրան Պրին առաջին անգամ կանցկացվի 2022 թվականին: Ֆորմուլա 1-ի կազմակերպիչները քաղաքի հետ կնքել են 10 տարվա պայմանագիր:  Մրցավազքը կանցկացվի քաղաքային մրցուղիի վրա, կենտրոնը կլինի Hard Rock Stadium մարզադաշտը։

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն, որին մասնակցում են բաց անիվներով տիպի մեքենաներով, անց է կացվում օղակաձև ավտովազքուղիների վրա։ Ֆորմուլա 1-ի առաջնությունը անց է կացվում ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից որոնք անվանվում են Գրան-Պրի։ Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը։ Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև։ Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի: