12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության` Ֆորմուլա 1-ի Գրան Պրիներից մեկն այսուհետ կանցկացվի նաև Մայամի քաղաքում:
Մայամիի Գրան Պրին առաջին անգամ կանցկացվի 2022 թվականին: Ֆորմուլա 1-ի կազմակերպիչները քաղաքի հետ կնքել են 10 տարվա պայմանագիր: Մրցավազքը կանցկացվի քաղաքային մրցուղիի վրա, կենտրոնը կլինի Hard Rock Stadium մարզադաշտը։
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն, որին մասնակցում են բաց անիվներով տիպի մեքենաներով, անց է կացվում օղակաձև ավտովազքուղիների վրա։ Ֆորմուլա 1-ի առաջնությունը անց է կացվում ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից որոնք անվանվում են Գրան-Պրի։ Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը։ Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև։ Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի: