կարևոր
361 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-18 19:55

«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Տորինո»-ի դեմ խաղում

«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Տորինո»-ի դեմ խաղում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի «Տորինո»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

Մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին`Միրանտե, Ֆասիո, Քրիստանտե, Իբանյես, Ռեյնոլդս, Վերետու, Վիլյար, Պերես, Կառլես Պերես, Պեդրո, Մայորալ:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայիների շարքում է:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոմա»-ն 7-րդն է: «Գայլեր»-ն ունեն 54 միավոր: Առաջատարը «Ինտեր»-ն է 74 միավորով: