կարևոր
439 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-18 13:36

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 16-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 6.5 հա, Ջրվեժ գյուղում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1200 քմ, Շիրակ գյուղում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա: