կարևոր
478 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-18 12:15

Արցախում 63 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Արցախում 63 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Ապրիլի 17-ին կատարվել է 63 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5645 քաղաքացու հետազոտություն, որից 722-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։