կարևոր
622 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-18 22:55

ՀՀ տարածքում ապրիլի 18-ի ժամը 22: 40-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում ապրիլի 18-ի ժամը 22: 40-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար ավտոմեքենա։