կարևոր
330 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 20:48

Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով օդաչուն զոհվել է

Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով օդաչուն զոհվել է

Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարությունից հայտնել են, որ Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կիլոմետրին մոտ ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ 1960 թվականին ծնված տղամարդ:

Նշվում է նաև, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իլսկի գյուղի մոտակայքում` դաշտերի ոռոգման ժամանակ: