Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հետ ցանկանում է քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը:
Կառավարությունից հիմնավորում են, որ նման անհրաժեշտություն ԿԱ՝ 2036 թ-ին ներկայիս ատոմակայանի շահագործման ժամկետը կավարտվի, ուստի այս պահից արդեն պետք է քայլեր ձեռնարկվեն:
Փորձագետների կարծիքով, սակայն, նոր էներգաբլոկի կառուցման համար մեծ բարդություններ կան՝ միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելու անհրաժեշտությունից մինչեւ տնտեսական շահավետություն:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: