«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը: