կարևոր
324 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 18:09

Երեկ և այսօր հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Երեկ և այսօր հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: