կարևոր
267 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 17:44

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերվել է մեկ դի

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերվել է մեկ դի

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ դի։

Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) դին տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 դի։