կարևոր
357 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 14:53

ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 17-ի ցերեկը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: