կարևոր
320 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 14:35

1993 թվականի այս օրը զոհվել է Շահումյանի «արծիվը» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի գոյամարտը հայկական տարեգրության մեջ մեծատառով է գրել իր հերոսների անունները:

28 տարի առաջ զոհվեց Շահումյանի արծիվը: Շահումյանի ազատագրումը հավերժ կապվել է ազգային հերոս, դաշնակցական, գյուլիստանցի Շահեն Զինավորի Մեղրյանի անվան հետ: Նրա գլխավորած «Եղնիկներ» ջոկատը քիչ-քիչ ընդլայնվել էր:

Գյուլիստանն արդեն նրանց ձեռքում էր, եւ Շահումյանի վերջնական ազատագրումն իրական էր թվում: 1993-ի այս օրը խոցվել է Շահեն Մեղրյանին մարտական ընկերներին հետ Երեւան բերող ուղղաթիռը: Ազատամարտը կիսատ մնաց նաեւ նրա զինակիցների համար։ Գրիգոր Գրիգորյան, Արտակ Խաչատրյան, Հայկ Մեղրյան, Պողոս Սիմոնյան, Ռաֆիկ Բադալյան, Արմեն Բազյան։ Ուղղաթիռի հրամանատար Ջանբուլադ Մուրադյան, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյան եւ բորտ-մեխանիկ Իոսիֆ Միքայելյան։

Ամեն տարի նույն օրը հարազատները, ընկերներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում հերոսների շիրիմներին: