կարևոր
787 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 14:20

Բաքուն դժգոհ է Դավիթ Բաբայանի ու Եվրամիության ներկայացուցչի հանդիպումից

Բաքուն դժգոհ է Դավիթ Բաբայանի ու Եվրամիության ներկայացուցչի հանդիպումից

Ապրիլի 15-ին Երեւանում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի ու Եվրամիության ղեկավարությանը` Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջեւ կայացած հանդիպումն Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել:

Այդ երկրի արտգործնախարարություն է հրավիրվել Բաքվում Եվրամիության դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը:

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ Տոյվո Կլաարը չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները: Դեսպանին նաեւ ասել են, թե իբր նման գործողությունները սպառնում են փխրուն խաղաղությանը, եւ հակառակ կողմին անհիմն սպասելիքներ են տալիս:

«Եվրամիության հատուկ ներկայացուցչի նման գործողությունները հանգեցրել են նրա հանդեպ Ադրբեջանի վստահության կորստին», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում: