կարևոր
310 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-17 13:37

Ճապոնիան մտադիր է ՕԽ-ն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից

Ճապոնիան մտադիր է ՕԽ-ն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից

Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան: 

Նա շեշտել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը համաշխարհային միասնականության խորհրդանիշ կարող է դառնալ: Ճապոնիան շարունակում է մանրակրկտորեն նախապատրաստվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության: 

2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: