Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել այդ կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման հարցով:
«Մարդկային զրկանքները ու մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձեւով պատկերելու միջոցով եւս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը եւ բացահայտ ցեղասպան մտադրությունը»,- նշել է դեսպան Մարգարյանը իր նամակում:
Հիշեցնենք՝ օրերս ադրբեջանական թանգարանների շարքը համալրվեց եւս մեկով, որի նմանօրինակը աշխարհում ընդամենը մի քանիսն են, որոնք էլ բացվել են Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի նախաձեռնությամբ: