24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, որը, ինչպես պնդում է ռուսական կողմը, Սանկտ Պետերբուրգում ռուսաստանցիների հետ հանդիպման ժամանակ փորձել է փակ բնույթի ինֆորմացիա ստանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձերբակալվածի գործունեությունը գնահատվում է որպես թշնամական` Ռուսաստանի նկատմամբ ու անհամատեղելի դիվանագիտական կարգավիճակի հետ: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառաությունը հայտարարել է, որ Սոսոնյուկի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ համապատասխան միջազգային իրավունքին: