կարևոր
1937 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-17 10:50

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի ուղղությամբ

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի ուղղությամբ

Զոհված զինծառայողների դիերի որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն:

Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:

Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը չի փոխվել. 1542:

Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներր: