Ապրիլի 17-ը, տարվա 107-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 258 օր։
- 1839 թ. - Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան:
- 1856 թ. - Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք:
- 1897 թ. - Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:
- 1922 թ. - Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինեւմ սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաէ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին:
- 1932 թ. - ծնվել է Կարեն Դեմիրճյանը՝ հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար:
- 1968 թ. - ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը: