կարևոր
715 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-16 23:55

Ապրիլի 17-ին հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլի 17-ին հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +25, երեկոյան՝ +22 աստիճան տաքություն։