կարևոր
1709 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-16 23:33

Ադրբեջանին ու Տաջիկստանին հրավիրել են մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Ադրբեջանին ու Տաջիկստանին հրավիրել են մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Ադրբեջանին ու Տաջիկստանին հրավիրել են մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին «Սպուտնիկին» հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Նիստը տեղի է ունենալու ապրիլի 29-30-ը՝ Կազանում: Նշվում է նաեւ, որ այս առաջարկությունն արվել է Ղազախստանից: Եվ հիմա ԵՏՄ երկրները քննարկում են այդ հնարավորությունը:

Ի դեպ այս երկրների մասնակցության համար պահանջվում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը:

ԵՏՄ երկրները քննարկում են Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը: Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը, դիտորդ պետություններն են՝ Մոլդովան, Ուզբեկստանն ու Կուբան: