կարևոր
1441 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-16 22:47

Մահացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը

Մահացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը

86 տարեկանում մահացել է ամերիկյան ժամանակակից մտքի եւ հայկական աշխարհի լուսավոր դեմքերից մեկը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

Նա եղել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ (1997-ից), նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ (1981-1989)։

Նա արժանացել է Մխիթար Գոշի մեդալի, ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալի, Ազգային հումանիտար մեդալի, ԱՄՆ «Ազատության» մեդալի։

Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով։ Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա։