կարևոր
1189 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-16 22:33

Մակրոնի հետ հանդիպմանը Զելենսկին բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Մակրոնի հետ հանդիպմանը Զելենսկին բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում է: Նա հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ավելի ուշ տեսակապով նրանց է միացել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Քննարկվել է լարված իրադրությունն Ուկրաինայի արեւելքում:

3 երկրների ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին: Մերկելն ու Մակրոնը իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Մակրոնի հետ դեմ առ դեմ հանդիպմանը, որը տեւել է նախատեսվածից երկար՝ ավելի քան մեկ ու կես ժամ, Զելենսկին բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս հարցում Կիեւը զգում է Փարիզի աջակցությունը: