կարևոր
1704 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-16 21:55

ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինական միգրանտներին արտաքսել, եթե նրանք մինչև հունիսի 15-ը չլքեն երկիրը

ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինական միգրանտներին արտաքսել, եթե նրանք մինչև հունիսի 15-ը չլքեն երկիրը

ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինական միգրանտներին արտաքսել, եթե նրանք մինչև հունիսի 15-ը չլքեն երկիրը: Այս մասին հայտարարել է դաշնության Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն այսօր Ռուսաստանում Ուզբեկստանից ավելի քան 332 հազար անօրինական միգրանտ կա, Տաջիկստանից՝ 247 հազար, Ուկրաինայից՝ 152 հազար, Ադրբեջանից՝ 120 հազար, 61 հազարը ՝ Հայաստանից, 56 հազարը՝ Մոլդովայից։

«Եթե մենք այս թիվը չվերացնենք մինչև հունիսի 15-ը, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ կպատժվեն մինչև անգամ արտաքսումնշը և սահմանները փակումը», - շեշտել է փոխնախարարը:

ՆԳՆ տվյալներով՝ Ռուսաստանում միգրանտների թիվը հասնում է 6 միլիոնի: