կարևոր
1661 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-16 20:37

Դոնբաս է ժամանել 150 թուրք զինվորական

Դոնբաս է ժամանել 150 թուրք զինվորական

Դոնբաս է ժամանել 150 թուրք զինվորական: Այս մասին տեղեկացնում է WarGonzo թելեգրամյան ալիքը՝ հղում անելով Մարիուպոլում իր աղբյուրներին:

Նշվում է, որ նրանք հավանաբար պատրաստվում են համակարգել Սիրիայի հյուսիսից գրոհայինների գործողությունները, որոնց Թուրքիան հավաքագրում է Ուկրաինա ուղարկելու համար, Արցախի սխեմայով: Նույն աղբյուրները նշում են, որ այս պահին հենց Մարիուպոլի ուղղությամբ են նկատվում ծանր զինտեխնիկայի կուտակումներ, նաեւ մասնագետներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ մեկ շաբաթ առաջ էր այցելել Թուրքիա, հանդիպել այդ երկրի նախագահ Էրդողանի հետ, որն էլ իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: