կարևոր
506 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-16 23:10

ՀՀ տարածքում ապրիլի 16-ի ժամը 23։00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքում ապրիլի 16-ի ժամը 23։00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։