կարևոր
376 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 18:12

ՍԴ-ն կարճել է Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների հարցով Գևորգ Կոստանյանի դիմումը

Սահմանադրական դատարանը կարճել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով  վարույթը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել»,- գրել է Թովմասյանը:

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։