կարևոր
364 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 17:51

ԱԽ-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում հատկանշական է, որ մեջբերումները երկու տարբեր նիստերից են

ԱԽ-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում հատկանշական է, որ մեջբերումները երկու տարբեր նիստերից են

Անվտանգության խորհուրդը երեկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթից հատվածներ էր հրապարակել: Հատկանշական է, որ ներկայացրած պարզաբանման համաձայն մեջբերումները 2 տարբեր նիստերից են:

Նրանցից մեկը 2020 թվականի օգոստոսի 21-ի նիստից է: Ուշագրավ է, որ դեռեւս օգոստոսին կայած նիստում, ըստ հրապարակած փաստաթղթի, Օնիկ Գասպարյանը նշել է, որ Արեւելյան օպերացիոն ուղղությունում ...եւ հյուսիս-արեւելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը եւ ջախջախել նրա խմբավորումները:

Ի դեպ, այս միտքն ավարտվում է ոչ թե վերջակետով, այլ ստորակետով: Որից հետո նույն արձանագրությունում հավելում է, որ՝ «Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում:

Ըստ Անվտանգության խորհրդի ներկայացրած պարզաբանման` սա արտահայտում է Օնիկ Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ եւ առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ: Սակայն նորից նշեմ, որ այս արձանագրությունը դեռեւս օգոստոսին 21-ի նիստից է:

Փաշինյանը նաեւ կտրականապես հերքում է այն տեղեկությունները, որ ինքն է անձամբ հրաման տվել հարձակում նախաձեռնել 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակառակորդի վերահսկողության տակ անցած «Լելե-թեփե» բարձունքը գրավելու, ինչը 700 զոհի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների պատճառ է դարձել: Նա պնդում է, որ այդ օպերացիայի մշակման ժամանակ ինքը ներկա է եղել, բայց գաղափար առաջարկել, դրա անհրաժեշտությունը գնահատել ու իրականացրել են բացառապես գեներալները:

Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին ֆեյբուքյան իր էջում գրում է, որ Արցախում է եւ որ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել են հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը: Սակայն, տեղադրում է մի լուսանկար, որտեղ երեւում են Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաեւ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը: