կարևոր
321 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 15:51

Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն

Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն

Թբիլիսիի հայաբնակ Հավլաբարի թաղամասում գտնվող «Վրաստանի Բանկի» մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած եւ պատանդներ պահած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրենը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակում կատարած անձը ձերբակալվել է, ոչ ոք չի տուժել։ Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում», - ասել է նա։

Ինչպես նշել է պարեկային ոստիկանության ղեկավարը, պատանդների ճշգրիտ թիվը դեռևս պարզվում է: Իրավապահները նաեւ պարզում են հանցագործության պատճառը։