կարևոր
389 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 14:34

Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալ իր ներկայիս ակումբից

Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալ իր ներկայիս ակումբից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից: Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները:

Բարսեղյանը ուզում է հեռանալ «Աստանայից», քանի որ գոհ չէ: Հայ կիսապաշտպանին դուր չի գալիս, որ ակումբն ուշացնում է աշխատավարձը: «Աստանան» էլ մտադիր է Բարսեղյանի տրանսֆերից գումար վաստակել` վաճառելով հայ ֆուտբոլիստին:

Տիգրան Բարսեղյանի պայմանագիրը ղազախական «Աստանայի» հետ նախատեսված է մինչև  ընթացիկ տարվա դեկտեմբեր: