կարևոր
618 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 20:36

Թուրքիայի եւ Հունաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը վերածվել է մեղադրանքներով լի վիճաբանության (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անկարայում Թուրքիայի եւ Հունաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը թեժ մթնոլորտում է անցել: Երկկողմ հարաբերությունները կարգավորելու հույսով մեկնարկած ասուլիսը կարճ ժամանակ անց վերածվել է մեղադրանքներով լի վիճաբանության:

Նիկոս Դեդիասն ասել է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում հետեւանքներ կունենա՝ պատժամիջոցների տեսքով:

«Հունաստանի դիրքորոշումը հստակ է: Թուրքիան խախտել է միջազգային ծովային իրավունքը Էգեյանում եւ Միջերկրականում»,-ասել է Հունաստանի արտգործնախարարը՝ նկատի ունենալով Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի իրականացրած ապօրինի հորատումները:

Այս հայտարարությունը հունից հանել է Մեւլութ Չավուշօղլուին: Թուրքիայի արտգործնախարարը, հերքելով մեղադրանքը, ասել է, թե եթե սկսեն մեղադարանքներով փոխանակվել, իրար ասելու շատ բան կունենան:

Դենդիասը եւ մեկ անգամ Հունաստանի դժգոհությունն է փոխանցել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առնչությամբ:

Չավուշօղլուն էլ բողոքել է, որ Հունաստանում թուրք փոքրամասնությանը պարզապես մահմեդական փոքրամասություն են անվանում:

Արտգործնախարարները մեկը մյուսից պահանջել են իրար դասեր չտալ: Իրավիճակը հանդարտվել է ասուլիսի վերջում: Նախարարները համաձայնվել են շարունակել երկկողմ տարաձայնությունները հարթելու փորձը, մնացած վիճելի հարցերն էլ քննարկել ընթրիքի ժամանակ: