24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Անկարայում Թուրքիայի եւ Հունաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը թեժ մթնոլորտում է անցել: Երկկողմ հարաբերությունները կարգավորելու հույսով մեկնարկած ասուլիսը կարճ ժամանակ անց վերածվել է մեղադրանքներով լի վիճաբանության:
Նիկոս Դեդիասն ասել է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում հետեւանքներ կունենա՝ պատժամիջոցների տեսքով:
«Հունաստանի դիրքորոշումը հստակ է: Թուրքիան խախտել է միջազգային ծովային իրավունքը Էգեյանում եւ Միջերկրականում»,-ասել է Հունաստանի արտգործնախարարը՝ նկատի ունենալով Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի իրականացրած ապօրինի հորատումները:
Այս հայտարարությունը հունից հանել է Մեւլութ Չավուշօղլուին: Թուրքիայի արտգործնախարարը, հերքելով մեղադրանքը, ասել է, թե եթե սկսեն մեղադարանքներով փոխանակվել, իրար ասելու շատ բան կունենան:
Դենդիասը եւ մեկ անգամ Հունաստանի դժգոհությունն է փոխանցել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առնչությամբ:
Չավուշօղլուն էլ բողոքել է, որ Հունաստանում թուրք փոքրամասնությանը պարզապես մահմեդական փոքրամասություն են անվանում:
Արտգործնախարարները մեկը մյուսից պահանջել են իրար դասեր չտալ: Իրավիճակը հանդարտվել է ասուլիսի վերջում: Նախարարները համաձայնվել են շարունակել երկկողմ տարաձայնությունները հարթելու փորձը, մնացած վիճելի հարցերն էլ քննարկել ընթրիքի ժամանակ: