կարևոր
345 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 12:53

Ջերմ բարևներ Հայաստանից. Վրաստանի նախագահը հրապարակել է ՀՀ նախագահի գրառումը Արարատի պատկերով

Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին հրապարակել է Վրաստանի հյուրերի պատվո մատյանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը, կից Արարատի պատկերով, որը ճեպանկարել է նախագահ Սարգսյանը և գրել՝ «ջերմ բարեւներ Հայաստանից»:

Հատկանշական է ոչ միայն նախագահ Սարգսյանի գրառումը և Արարատի պատկերումը, այլեւ՝ Վրաստանի նախագահի կողմից դրա հրապարակումը: Նախագահ Զուրաբիշվիլին գրել է՝

«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը պատվավոր հյուրերի գրքում.

Վստահ եմ, որ այս այցի արդյունքները կամրապնդեն հայ եւ վրաց ժողովրդի սերտ, բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ապագա սերունդների!»