կարևոր
368 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 12:19

Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը

Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը

Փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյան:

«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկերը՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով:

Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: