կարևոր
392 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 11:23

Վաղինակ Ղազարյանի «Զինվորի հանգիստը» World Press Photo 2021-ում արժանացավ պատվավոր 3-րդ մրցանակի

Վաղինակ Ղազարյանի «Զինվորի հանգիստը» World Press Photo 2021-ում արժանացավ պատվավոր 3-րդ մրցանակի

Վաղինակ Ղազարյանի Զինվորի հանգիստը (Ներքին Խնձորեսկ, 31.10.20) World Press Photo 2021-ում արժանացավ պատվավոր 3-րդ մրցանակի։

Ժյուրիի անդամ, National Geographic-ի ֆոտոդեպարտամենտի տնօրեն Քեթի Մորանը նշեց, որ հիմնականում Արցախից եկող լուսանկարները ցավի, կորուստի ու պատերազմի շուրջ էին, իսկ Վաղինակը գտել էր հիմնական հոսքից տարբերվող այլ յուրահատուկ անկյուն։

Ժամեր առաջ աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo-ի «գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «ՌԻԱ նովոստի»-ի լուսանկարիչ Վալերի Մելնիկովի «Կորսված դրախտ» շարքը Արցախյան պատերազմից։

Հայաստանը ներկայացնող վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում ընդգրկված 3 լուսանկարներից է: Լուսանկարն արվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկից Քաշաթաղ գնացող հատվածում դիրքերում: