01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում և անտառային հատվածներում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Միաժամանակ, ԱԻՊԾ սակրավորները՝ ՌԴ գործընկերների հետ մեկտեղ, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը բոլոր բնակավայրերում շարունակում են ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարել իննժեներահետախուզական աշխատանքներ:
Տեղեկատու հեռախոս-911, 047 94 09 11»,- ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։