կարևոր
300 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 09:09

Այսօր ապրիլի 16–ն է․ 1871 թ. հենց այս օրը Բեռլինը հռչակվեց Գերմանական կայսրության մայրաքաղաք

Այսօր ապրիլի 16–ն է․ 1871 թ. հենց այս օրը Բեռլինը հռչակվեց Գերմանական կայսրության մայրաքաղաք

Ապրիլի 16, տարվա 106-րդ (նահանջ տարիներին՝ 107-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 259 օր։

Հայաստանում նշվում է Ոստիկանության աշխատողի օրը։

  • 1828 թ. – մահացել է Ֆրանցիսկո Գոյան, իսպանացի հայտնի նկարիչ (ծն. 1746 թ.)։
  • 1844 թ. – ծնվել է Անատոլ Ֆրանսը, ֆրանսիացի գրող, զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին (մահ. 1924 թ.)։
  • 1862 թ. – Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսայինները գրավեցին Նոր Օռլեանը։
  • 1871 թ. – Բեռլինը հռչակվեց Գերմանական կայսրության մայրաքաղաք։
  • 1889 թ. – ծնվել է Չարլի Չապլինը, անգլիացի հռչակավոր ռեժիսոր, դերասան, հսկայական ավանդ է ունեցել կինեմատոգրաֆիայի զարգացման գործում (մահ. 1977 թ.)։
  • 1945 թ. – սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական տարածքի վերջին` Բեռլինի ճակատամարտը։
  • 1947 թ. – ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Բեռնարդ Բարուքը շրջանառության մեջ մտցրեց «Սառը պատերազմ» տերմինը։
  • 1994 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը նոր հարձակումների անցան։